Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Երգիչ Մգեր Արմենիան այցելել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Նա ինստագրամյան իր էջում սթորիներ է հրապարակել, որոնց ավելացրել է Հայկոյի «Վերև» երգը։

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ռիտա Սարգսյան

Նշենք, որ տիկին Սարգսյանը մահացել է 58 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

Տեսանյութը ստորև