Մամուլ

Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր ու մյուսների աշխատավարձը՝ 575 հազար դրամի փոխարեն, 1 միլիոն 200 հազար դրամ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին։ Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր ու մյուսների աշխատավարձը։

Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։

«Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։

Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով