Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ պաշտպանը ասել է՝ Բոյկոտում ենք

Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ պաշտպանը ասել է՝ Բոյկոտում ենք։ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց։

Պաշտպանական կողմի խոսքով՝ խախտվում է մրցակցային սկզբունքը և դատավորը կողմնակալ մոտեցում ունի այս գործով:  

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ եթե գործից մաս է անջատվում, դա դեռ չի նշանակում, թե  մրցակցային սկզբունքի խախտում է տեղի ունեցել։ 

Դատախազը նաև անդրադարձավ նախորդ դատական նիստին և նշեց, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ պաշտպաններից մեկը ասել է` բոյկոտում ենք։

Դատախազի նման հայտարարությունից հետո կողմերի միջև վիճաբանություն սկսվեց։

Աղբյուր՝ hraparak.am