Մանվել Գրիգորյանին իմ ձեռքով Աստվածաշունչ կնվիրեմ. «Դոն Պիպո»

Մանվել Գրիգորյանին իմ ձեռքով Աստվածաշունչ կնվիրեմ. Այսօր լրագրողների հետ զրույցում ասեց Արթուր Ասատրյանը

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ԱԱԾ–ն խուզարկություններ էր կատարել Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը և հայտնաբերվել ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգման և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:

Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։

Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։