Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:

Դասական երաժշտության միջազգային մրցույթը տեղի է ունեցել հունվարի 18-ից 20-ը՝ Լյուքսեմբուրգում:

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: