Մամուլ

Մայիսի 12-ից ուժի մեջ է մտել՝ առանց քարսիթի նստած երեխայի համար վարորդը տուգանք կվճարի

Մայիսի 12-ից ուժի մեջ է մտել։ Հայաստանում մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը մարդատար ու բեռնատար մեքենաներում պետք է իրականացվի միայն քարսիթի ու անվտանգության գոտիների առկայության  դեպքում։ Միաժամանակ ամեն տարիքի երեխաների համար առանձին կանոններ կան։ Sputnik Արմենիայի թղթակիցը ծանոթացել է դրանց։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին 159-րդ հոդվածի փոփոխություններն ուժ մեջ են մտել մայիսի 12-ին։ Դա նշանակում է, որ մեքենայում առանց քարսիթի նստած յուրաքանչյուր երեխայի համար վարորդը պետք է տուգանք վճարի։

159-րդ հոդվածում նշվում է, որ մինչև 7 տարեկան երեխաներին կարելի է փոխադրել մարդատար մեքենայում կամ բեռնատար մեքենայի խցիկում միայն քարսիթի առկայության դեպքում։ Իսկ 7-12 տարեկան երեխաների դեպքում բավական է, որ նրանց ամրագոտիները ամրացված լինեն, բայց ամրագոտին պետք է հարմարեցված լինի երեխայի հասակին ու քաշին։

Նշվում է, որ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլետի հետևի նստարանում ու բեռնատարի թափքում։

Սակայն այս փոփոխությունները, որոնք կարծես ներդրվել են ի բարօրություն, ուրախացրել են միայն քարսիթ վաճառողներին։

«Մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 քարսիթ ենք վաճառել։ Հիմնականում դրանք կոնկրետ տարիքի համար են գնում, ունիվերսալներն ավելի թանկ են, այդ պատճառով քիչ են գնում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մանկական խանութներից մեկի խորհրդատուն։

Քարսիթի նվազագույն արժեքը 27 հազար դրամ է՝ մինչև 13 կիլոգրամ երեխաների համար: Ունիվերսալ մոդելները սկսվում են 70 հազար դրամից։

Ամենաշատը նորամուծությունը զայրացրել է տաքսիստներին։ Ոմանք վստահ են, որ մարդիկ կբողոքարկեն այդ ուղղումները։

«Պատկերացնում եք, եթե երեք երեխաներով ուղևորներ նստեն մեքենաս։ Դա նշանակում է, որ խցիկումս միշտ առնվազն երեք քարսիթ պետք է պահեմ, պետք է գնեմ դրանք։ Մինչդեռ մեծ հավանականություն կա, որ դրանք ընդհանրապես պետք չեն գա։ Կամ էլ երեխան չարաճճիություն կանի ու չի ուզենա քարսիթի մեջ նստել։ Սա անհեթեթություն է», – ասաց տաքսիստ Մխիթարը։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով