Մամուլ

«Մամ ջան, ինձ կներեք, ես արժանի չեմ ձեզ»․ Արմավիրում հայտնաբերվել է երիտասարդի դին, կողքին նամակ՝ ուղղված մորը

Նոյեմբերի 5-ին, ժամը 16:30-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնաղական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը:

eritasard di

Աղբյուրի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել.

«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»:  

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն:

Կիսվեք էջում