Մամուլ

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը

Առողջական խնդիրների պատճառով այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Երևանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր և տնօրեն Վերսանդ Հակոբյանը: Վերսանդ Հակոբյանը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում:

1973թ. ավարտել է Կիևի Քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի ավտոմատացված համակարգերի կառավարման ֆակուլտետը, 1985թ.` նույն ինստիտուտի օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: Ավիացիոն ինժեներ, լեյտենանտ-ինժեներ:

versand hakobyan patgamavor

1973-1994թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանումորպես ինժեներ, հերթափոխի պետ, ուղեւորափոխադրումների բաժնի պետ, 1994-2002թթ. «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում, 2002-2007թթ.

«Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից:

Share