Մալիում ապստամբները ձերբակալել են երկրի նախագահին և վարչապետին

Մալիում ապստամբները ձերբակալել են երկրի նախագահին և վարչապետին

Մալիում ապստամբություն բարձրացրած զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կիտային և վարչապետ Բուբու Սիսեին:

«Մենք կարող ենք ասել, որ նախագահը և վարչապետը մեր վերահսկողության տակ են: Մենք նրանց ձերբակալել ենք նախագահական առանձնատանը: Նախագահին ու վարչապետին այս պահին զրահամեքենայով տանում են Կատի»,- հայտնել է ապստամբների ներկայացուցիչը:

Նախագահը և վարչապետը ամբողջ կազմով հրաժարական են տվել։ Ապստամբների խոսքով, երկրում կլինի նոր ընտրություններ։