Ձգտելու եմ Ալիևին և Էրդողանին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար. Ֆրենկ Փալոնե
Ձգտելու եմ Ալիևին և Էրդողանին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար. Ֆրենկ Փալոնե
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն խոստացել է շարունակել ձգտել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին պատասխանատվության ենթարկել՝ կապված Արցախի դեմ ագրեսիայի հետ:
«Այսօր լրանում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի վրա հարձակման տարելիցը:
Հաջորդած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ աշխարհը ականատես եղավ խաղաղ բնակիչների վրա հարձակումների և մարդու իրավունքների սարսափելի խախտումների»,-գրել է նա Twitter-ում:
«Համաշխարհային առաջնորդները հրաժարվել են օգտագործել արյունահեղությունը դադարեցնելու դիվանագիտական գործիքները՝ ներառյալ Ալիևի և Էրդողանի դեմ պատժամիջոցները:
Մեկ տարի անց այս գործողությունները մնում են անհրաժեշտ՝ ապակայունացման հետագա ջանքերը կանխելու և Ադրբեջանում պահվող հայերի վերադարձն ապահովելու համար», – հավելել է նա:
«Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի ապահովեմ, որ Ալիևն և Էրդողանը պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Նաև կշարունակեմ ձգտել ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը՝ օգնելու Արցախին ժողովրդին վերականգնել իրենց հայրենիքը», – նշել է կոնգրեսականը: