Մամուլ

«Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում եմ այլ երկիր». Էրիկ Իսրայելյան

«Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում եմ այլ երկիր». Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ սիրելի Հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն. Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադրից հետո դարձա Աշխարհի չեմպիոն և կրկին անգամ ասեմ՝ մեկ տարվա մեջ դարձա հա՛մ Եվրոպայի չեմպիոն, հա՛մ էլ Աշխարհի չեմպիոն. մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար:

erik israelyan

Միշտ ուզեցել եմ Իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար:

Ինչ եմ ուզում ասել՝ իմ սիրելի Հայ ազգ, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ. հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

Կիսվել