ՄամուլՏեսանյութ

«ՀՀ ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին»․ Արշակ Կարապետյան

«ՀՀ ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին»․ Արշակ Կարապետյան

ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ,  ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքական գործունեություն սկսելու մասին։

Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈՒ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ։

Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։

«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվեք էջում