ՀՀ Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային համակարգերով

«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել լուսանկար։

Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: