Մամուլ

Հարյուրավոր մեքենաներ մնացել են ճանապարհին

Հարյուրավոր մեքենաներ մնացել են ճանապարհին

Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը։ Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհները և Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար:

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սևան քաղաքում տեղում է ձյուն։

Ճամբարակ քաղաքում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է։

Կիսվել