Հայտնի է որտեղ է ապաստանել Աֆշար Ղանին իր ընտանիքի հետ

Հայտնի է որտեղ է ապաստանել Աֆշար Ղանին իր ընտանիքի հետ

ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին գտնվում է իրենց երկրում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ընդունել է Աշրաֆ Ղանիին ու նրա ընտանիքին՝ «մարդասիրական սկզբունքներից ելներով»:

Ընդ որում, ավելի վաղ Աֆղանստանի Պաշտպանության նախարար գեներալ Բիսմիլ Խան Մոհամադին պահանջել էր, որ Ինթերփոլը ձերբակալի Ղանիին «հայրենիքը դավաճանելու» համար:

Իսկ Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհար Ագբարը Դուշանբեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «դավաճան» նախագահը «պետբյուջեից հափշտակել է 169 միլիոն դոլար»: