Հակաբիոտիկներն վտանգավոր են վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ․ Կոմարովսկի

Հակաբիոտիկներն վտանգավոր են վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ․ Կոմարովսկի

Բժիշկ, հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին Lenta.ru-ին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի դեմ բուժման համար վտանգավոր հակաբիոտիկների կիրառության մասին։

«Հավաստիացումներն այն մասին, որ վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ հակաբիոտիկները կարող են օգնել, մեծագույն միֆերից մեկն է, որ կա մեր բժշկության մեջ»,- ասել է Կոմարովսկին։

Նա նշել է, որ հակաբիոտիկների պրոֆիլակտիկ կիրառությունը ավելացնում է բակտերիալ բարդությունների հավանականությունը հիվանդության ժամանակ, հետևաբար խորհուրդ չի տրվում առանց հատուկ կարիքի հակաբիոտիկային պրեպարատներ ընդունել։

Հակաբիոտիկները չի կարելի օգտագործել նաև ինքնաբուժության ժամանակ։ Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած հակաբիոտիկ իր բնութագրիչն ունի և պետք է իմանալ այդ բնութագրիչներն ու այլ դեղերի հետ համատեղելիությունը, նոր սկսել կիրառել բուժման մեջ։