ՄամուլԺամանց

«Կոկա կոլա»-ն ամանորյա անակնկալներ է մատուցում երեխաներին

«Կոկա կոլա»-ն ամանորյա անակնկալներ է մատուցում երեխաներին

Շուրջ 102 տարի է, ինչ Ամանորն ասոցացվում է «Կոկա Կոլա»-ի հետ: Տարիներ շարունակ Նոր տարին կախարդական է դարձել «Կոկա Կոլա»-ի շնորհիվ, և այս տարին բացառություն չէ։

Ինչպես ամեն տարի՝ «Կոկա Կոլա»-ի հայտնի քարավանը շարունակում է այցելել հանրապետության մի շարք վայրեր և ուրախացնել բնակիչներին։

Քարավանն իր շրջայցը սկսել է դեկտեմբերի 20-ին՝ Հանրապետության հրապարակից, այնուհետև շարժվել է դեպի մարզեր՝ անցնելով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերի մի շարք քաղաքներով։

Ամանորյա այցելությունների անբաժան մասնիկն են՝ անակնկալ այցերը երեխաներին: Այս տարի մեր Քարավանի առաջին այցը տեղի ունեցավ Երևան քաղաքում գտնվող «Օրրան» բարեգործական ՀԿ-ում:

Քարավանի այցելությունները հատկապես նշանակալից են մարզերի երեխաների համար, որոնք ունեն հատուկ անակնկալ «Կոկա-Կոլա»-ի կողմից։

Քարավանն արդեն 3-րդ տարին շարունակ այցելում է Կոտայքի մարզում գտնվող «ՍOՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամ և պարգևում անմոռանալի պահեր երեխաներին:

Այս տարի՝ ընդլայնելով իր ուղին, Քարավանը այցելեց նաև Գյումրու և Վանաձորի «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի, «ՔՈԱՖ» Հայաստանի Մանուկներ ՀԿ-ի Հացիկ և Քարակերտ գյուղերի, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության», «Երիտասարդները հանուն փոփոխության», «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների  երեխաներին ևս:

Կոկա Կոլա

Անակնալ այցերը շարունակվեցին սահմանամերձ գյուղերի երեխաների համար, ովքեր հավաքվել էին Մեծ Մասրիկում՝ կիսելու երջանիկ պահերը:

Ամանորյա արշավի շրջանակում 1200 երեխա ստացավ փոքրիկ նվերներ Կոկա-Կոլայի կողմից։

«Կոկա-Կոլա»-ն ամանորյա հրաշք է պարգևում ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բնակիչներին։

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին մասնակցել հետաքրքիր ամանորյա միջոցառումների, տեսնել Սանտայի հայտնի տնակը, անցնել նորարարական լուծումներով հագեցած հետաքրքիր տաղավարներով։ 

Կոկա Կոլա

Քարավանը կուրախացնի Երևանի բնակիչներին հունվարի 2-ից 7-ը՝ շրջելով մայրաքաղաքի տարբեր անկյուններով և բաժանելով անցորդներին զովացուցիչ ըմպելիքներ։

«Կոկա Կոլա»-ի բեռնատարներն  ամանորյա տրամադրություն են ստեղծում աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած 1997 թվականից։ Քարավանի գաղափարն առաջացել է «Կոկա Կոլա» ընկերության 1995թ․ ամանորյա գովազդի հիման վրա, որտեղ պատկերված էին կախարդական լուսավոր բեռնատարները։ 

Նշենք, որ «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերությունն արդեն 26 տարի է, ինչ գործում է Հայաստանում։

Բիզնես գործունեության հետ մեկտեղ՝ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանտվության առանցքային ուղղություններից են համայքների բարեկեցությունը, թափոնների կառավարումը և երիտասասարդների զարգացումը։

Կիսվել