Կլինեն այլ խստացումներ. կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր լինի․ Նիկոլ Փաշինյան

Կլինեն այլ խստացումներ. կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր լինի․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Հաշվի առնելով երկրում առկա կորոնավիրուսային իրավիճակը՝ չի բացառվում կարանտինային ռեժիմին վերադառնալու հավանականությունը:

«Մեր խնդիրը հետևյալն է. կարանտինի չվերադառնալով՝ պահել իրավիճակը: Չափանիշը կոնկրետ վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Դա ամենամեծ չափանիշն է, և ուզում եմ ասել, որ ամեն օրվա հետ իրավիճակն ավելի ծանրանում է:

Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի: Սա կախված է այն իրավիճակից, որը կունենանք»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև նշել է, որ մինչ այդ հնարավոր է՝ կանոնների խստացման այլ միջոցառումներ կիրառվեն: Մասնավորապես՝ կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր է՝ անկախ նրանից, քաղաքացին բաց, թե փակ տարածքում կգտնվի:

«Սա վերահսկելի է. եթե քաղաքացին տնից դուրս դիմակով չէ, արդեն կարելի է արձանագրել, որ ինքը խախտում է թույլ տվել, իսկ եթե ասում ենք, որ պետք է ունենա և կրի փակ տարածք մտնելիս, բոլորին ֆիզիկապես չենք կարող ստուգել, թե դեղատանը կամ կանգառին մոտեցողն իր մոտ դիմակ ունի, թե ոչ»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: