Կան լրատվականներ, որ մտածում են՝ իրենք այնքան դիպուկ են, որ արժանանում են ճնշումների

Կան լրատվականներ, որ մտածում են՝ իրենք այնքան դիպուկ են, որ արժանանում են ճնշումների։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը։

«Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ:

Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: 

Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: 

Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»
Եվ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»: