Կանգ առե՛ք, պարոնա՛յք. իշխանությունը ջնջում է Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից

Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արցախյան ազատամարտի մասնակից՝ Ժիրայր Սեֆիլյանի անունը դպրոցական դասագրքերից հանելուն, որի մասին ուրբաթ տեղի ունեցած դատական նիստին հայտարարել էր Սեֆիլյանի փաստաբան՝ Տիգրան Հայրապետյանը։

«Կանգ առե՛ք, պարոնա՛յք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հերոսներին:

Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մեղադրական եզրակացությունում գրված է, որ Լիբանանի քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու։ Պետք է հիշեցնեմ՝ մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարում հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։

Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանը անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»։