«Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ». Փաշինյան

«Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ»։ Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պետություն-եկեղեցի հարաբերությունները։

«Մեր կառավարությունը ժողովրդավարական և օրինական կառավարություն է, և երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարությանը ոտի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։

Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։

Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետեւ այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ»։