Ծառուկյանը պատռել է Քննչական կոմիտեի ծանուցումը և չի ներկայացել հարցաքննության

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Aysor.am-ը հղում կատարելով իր աղբյուրներին գրել է, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինճի առթիվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 12–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։