Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր

Լիբանանում այսօր վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն էր։ Տեղեկությունը հայտնում է «Արևելք»-ը` հղում անելով իր աղբյուրին:

Նշենք, որ փոքր ուսումնավարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում 3 մարդ է եղել` օդաչուն և երկու ուղևոր՝ տղամարդ և կին: Բոլորն էլ զոհվել են։

«Մյուս երկու զոհվածների անուններն են Ժոել Մուսա և Ժատ Մուսա (հավանաբար քույր ու եղբայր են)»,– գրում է աղբյուրը։

Վթարի ենթարկված «Cessna 172» տեսակի ինքնաթիռը, որը պատկանում է «Open Sky Aviation» ավիաընկերությանը, օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում: