Լավրովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին
Լավրովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին
Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր իրավիճակի մասին խոսելով՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին։
«Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերին ուղղված մեղադրանքներն անհիմն են։
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին պետք է փոխարինեն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ինչ-որ Մինսկի խմբի խաղաղապահները, ապա դա պետք է համաձայնեցվի կողմերի հետ, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ «եթե Երևանը և Բաքուն ցանկանում են հրաժարվել ռուս խաղաղապահների ծառայություններից, կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտածել այլ տարբերակի մասին»։
«Ռուսական խաղաղապահները բառացիորեն ամենժամյա աշխատում են իրավիճակը կարգավորելու համար՝ շփվելով համապատասխան կողմերի հետ։ Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ վերականգնել տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը և լուծել հանքավայրերի շահագործման տարաձայնությունները»,- ասել է Լավրովը։
Մոսկովյան հանդիպմանը հայկական կողմի բացակայության վերաբերյալ Լավրովն ասել է, որ հանդիպումից հրաժարվելու համար Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։ Նրա խոսքերով՝ հայկական կողմի օգտագործած ինֆորմացիոն մեթոդը «հարցեր է առաջացնում»։
Լավրովի նշել է նաև, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները հիմք կստեղծեն իրավական փաստաթղթի համար։