Իշխանական պատգամավորի որդու ծեծկռտուքի գործին խառնվել է «օրենքով գող» Զապ-ը

Իշխանական պատգամավորի որդու ծեծկռտուքի գործին խառնվել է «օրենքով գող» Զապ-ը

Armlur.am-ը գրում է․ Օրեր առաջ Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:

Շանթ Բագրատյան

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապ-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում