Ինչպես օգտագործել դդմի սերմերը, որպեսզի ազատվեք ճիճուներից
Ինչպես օգտագործել դդմի սերմերը, որպեսզի ազատվեք ճիճուներից։
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ՝ ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:
Դդմի սերմերն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում: Աղի և բոված դդմի սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:
Հարուստ է միա-հագեցած ճարպաթթուներով, դդմի սերմերում հայտնաբերված յուղը օգտակար է միզապարկի և շագանակագեղձի հետ կապված խնդիրների բուժման գործում (հիպերպլազիա):
Դդմի սերմերից պատրաստված յուղն ունի անհավանական առողջարար հատկություններ և կարելի է գտնել բազմաթիվ սուպերմարկետներում:
Դդմի սերմերի յուղը օգտագործվում է աղցանները համեմելու և ապուրների մեջ ավելացնելու համար:
Խորհուրդ չի տրվում յուղը տաքացնել, տապակել և այլ տաք ուտեստների պատրաստման համար, քանի որ այն կորցնում է իր հատկությունները: Այս կերպ դդումի սերմի յուղը պետք է օգտագործել միայն պատրաստի ուտեստների մեջ և սառը եղանակով։
Դդմի սերմերի այլ առանձնահատկությունները
Օգտակար են սրտի համար. Դդմի կորիզի յուղը իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ
Բարձր ճնշում. Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:
Մաշկ, մազեր, տեսողություն. Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները՝ ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:
Պրոստատ. Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:
Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար. 150 գր. Դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:
Վերացնում է ճիճուներին. Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր. (երեխաներ) և 200-ից 250գր. (մեծահասակներ) սոված փորին:
Դդմի օշարակ՝ ասթմայի,հազի և բրոնխիտի բուժման համար
Բաղադրիչներ. 60 գր. Դդմի կորիզ, 2 ճ/գ բնական մեղր, 200 մ/լ մաքուր ջուր, 20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ, Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված:
Ընդունեք օրական մեկակական թ/գ՝ 5 անգամից: Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:
Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ
Ինչպես օգտագործել դդմի սերմերը
Բաղադրությունը
Դդդմի սերմեր. Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և լվացեք: Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրատված փոշի:
Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ: Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը