Օգտակար

Ինչը կարող է տանը բացասական էներգիայի աղբյուր հանդիսանալ

Ինչը կարող է տանը բացասական էներգիայի աղբյուր հանդիսանալ

Մենք բավականին հաճախ ենք թերահավատորեն վերաբերվում բացասական էներգիայի գոյությանը, սակայն ձեր տան դիսկոմֆորտը, վատ տրամադրությունը, տհաճ զգացողություններն ու զգացմունքները, որ դուք ունենում եք տանը, խոսում են ձեր տանը եղած հենց այդպիսի էներգետիկայի մասին։

Այդպիսի էներգետիկայի ի հայտ գալու պատճառները բավականին սովորական ու պարզ են։

Ահա դրանք՝

Թափթփված վիճակ

Առաջինը բանը, որ նեգատիվ է բերում ձեր տուն, իհարկե, թափթփվածությունն է։ Տունը հազվադեպ մաքրելը, այս ու այն կողմ շպրտած իրերի ու առարկաների վրայի փոշին, կեղտոտ սպասքը ձեր բնակարանում նեգատիվ էներգիայի առկայության հստակ ցուցիչ են։

Հայելիներ

Բավականին միստիկ առարկա է, և պատահական չէ, որ հնուց ի վեր հենց հայելիների հետ էին կապում շատ բացասական բաներ։

Իսկապես, հայելիները նեգատիվ կուտակելու հատկություն ունեն և կուտակածն արտահայտելու հատկություն այն տարածքներում, ուր դրանք դրված են։

Ընդ որում՝ որքան հին է հայելին, այնքան նեգատիվ այն կարող է իր մեջ կուտակել։ Հատկապես զգույշ է պետք լինել ռարիտետային ու անտիկվարային հայելիների նկատմամբ։ Ոչ ոք չգիտի, թե այդ հայելին իր կյանքի ընթացքում ինչեր է տեսել։

Խորհուրդ չի տրվում ձեռքից վերցնել հայելին։ Եթե ուզում եք փոխանցել, ապա դրեք ցած, հետո այն մարդը, ում այն պետք է, կվերցնի։

Պետք չէ հայելին կախել ննջարանում։ Քնած մարդու արտացոլանքը հայելու մեջ ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Սրա մասին է խոսում ժողովրական իմաստնությունը։

արհեստական ծաղիկներ

Հին, վնասված իրեր

Կոտրատված սպասքը, ճաքած առարկաներն ու նման դեֆեկտավոր բաներն աղճատում են ձեր տան էներգետիկան։ Թախանձագին խորհուրդ ենք տալիս բաժանվել այդպիսի իրերից։

Աշխատեք տնից վերացնել այն իրերը, որոնք դուք արդեն տարուց ավելի չեք օգտագործում։

Փայտ, փայտե իրեր

Փայտատեսակը, որից պատրաստված են ձեր տան իրերը և հատկապես մահճակալը, շատ կարևոր են ձեր ինքնազգացողության ու առողջության համար։

Կեչին ու հաճարենին լավ էներգիայի կրողներ են, կաղամախին, ծփին ու սև ծառը՝ բացասական, սակայն հատուկ դեպքերում դրանց էներգետիկան կարող է նաև բուժիչ լինել։

Նկարներ և այլ պատկերներ

Ձեր տանը գտնվող նկարներն ու այլ պատկերները նույնպես իրենց էներգետիկան ունեն։ Ձեռք բերեք այնպիսի արվեստի գործեր, որոնք ձեզ ոգեշնչում են։ Բռնության դրվագներ, տարերային աղետներ, աղքատություն, քանդված տներ, լքված վայրեր պատկերող կտավները ձեր տան լավագույն ուղեկիցները չեն։

Կիսվել