Շոու-բիզնես

«Ինձ 25-26 տարեկան եմ զգում»․ Ռոզի Ավետիսովայի ամանորյա ֆոտոշարքը

«Ինձ 25-26 տարեկան եմ զգում»․ Ռոզի Ավետիսովան ամանորյա տրամադրությամբ նոր ֆոտոշարք ունի։ Դերասանուհու կյանքում ևս նոր տարի է սկսվել․ նա օրերս նշել է ծննդյան 32-ամյակը։

Ռոզի Ավետիսովան Tert.am Life-ին տրամադրել է իր ֆոտոշարքից լուսանկարներ և խոսել տարիքից, մեծանալուց ու Ամանորի ամենասպասված հրաշքից։

Իրեն զգացողությունների մարդ համարող դերասանուհին ասաց՝ այնքան էլ հետաքրքիր չէ, թե անձնագրում կամ օրացույցին ինչ տարեթիվ է։ Ռոզին նշեց՝ կարևորում է այն ինչն իսկապես զգում է։

Ռոզի Ավետիսովա

«Մեծանալու հետ կապված երբեմն անգամ հաճելի անհանգստություն եմ ունենում։  Ինձ համար յուրաքանչյուր տարեթիվ մի նոր բանի սկիզբ է։ Ես ոչ թե ինքս ինձ համոզում եմ այդպես մտածել, այլ իսկապես այդպես եմ զգում»,- ասաց Ռոզին ու ժպիտով նկատեց․

«Ես ինձ 25-26 տարեկան եմ զգում։ Ամեն տարվա հետ նոր զգացողություններ ու բացահայտումներ եմ ունենում և ամեն ինչ իսկապես նոր է լինում։ Չեմ մտածում, որ նախորդ տարին մեռնում է կամ այն ինչ արել եմ, ունեցել եմ անցած տարվա հետ գնում է, այլ ինձ տրամադրում եմ, որ նոր ձեռքբերումներ են լինելու»։

Ռոզիի խոսքով՝ ցանկություններ ու երազանքներ շատ ունի և երբեք չի թողնում, որ նպատակների ցանկը նվազի, քանի որ, ըստ դերասանուհու, կատարված մի ցանկությանը հաջորդում է մեկ ուրիշը՝ նորը։  

Ռոզի Ավետիսովա

«Երազելու, ինչ-որ նոր ձեռքբերում ունենալու, ցանկանալու ընթացքը, կարծում եմ, չի դադարում քանի մենք ապրում ենք։ Եթե տոկոսայինով փորձեմ ասել, ապա 96% իրագործած ցանկություն ունեմ, իսկ անկատար է մնացել 4%-ը, որն էլ, կարծում եմ, քիչ է։

Չկատարված ցանկություններիս մեջ են շատ անձնական բաներ,-ասաց Ռոզին ու ժպիտով հավելեց,- Ամեն տարի կեսգիշերի զանգերից հետո ես երազանքներ եմ պահում և մինչև հիմա Ձմեռ պապիկից գոհ եմ»։

Քանի որ դերասանուհու տարեդարձը մի ժամանակահատվածում է, երբ արդեն զգացվում է ձմռան շունչը՝ Ռոզին ասաց, որ այդ առումով մի ցանկություն ունի․

«Քանի որ եղանակային արդեն դեպի ձմեռ ենք գնում կա տարեդարձս նշելու մի ցանկալի տարբերակ, որը հուսամ կկարողանամ իրագործել՝ դա ծովում, լողազգեստով օրս անցկացնելն է։ Իսկ առհասարակ տարեդարձս հիմնականում ընկերներիս հետ եմ նշում և մի շատ հետաքրքիր բան կա՝ գրեթե միշտ նույն մարդիկ են լինում, բայց ամեն տարի կարծես նոր լինի՝ չի կրկնվում, չի դառնում ձանձրալի։

Ինձ շրջապատող մարդիկ իմ հանդեպ միշտ շատ հոգատար են, սակայն, ամեն դեպքում, հաճելի զգացողություններ եմ ունենում տարեդարձիս օրը, որովհետև արժանանում եմ յուրահատուկ ուշադրության»։  

Ռոզի Ավետիսովա

Ռոզի Ավետիսովայի ֆոտոշարքն ընթերցողներին փոխանցում է ամանորյա տրամադրություն, չնայած, ըստ դերասանուհու, իր մոտ տոնական շունչը սկսվում է միայն դեկտեմբերի 31-ին, երբ հարազատների ու ընկերների համար նվերեներ է ընտրում․ «Ամանորի տրամադրության մեջ ես լիարժեք մտնում եմ ամսի 31-ին և հատկապես, երբ սկսում եմ ընկերներիս, ընտանիքիս համար նվերներ ընտրել։

Այս տոնի ամենասիրելի հատվածը գիշերն է, սակայն հետագա ավանդական ընթացքը ինձ համար ամենաձանձրալի մասն է։ Ամանորի գիշերն ինձ համար, ինչպես մանկության  տարիներին, այնպես էլ հիմա, իր մեջ հեքիաթ է կրում։

Ամեն տարի այդ տոնն անպայման ընտանիքիս հետ եմ նշում՝ դա ավանդույթ է և չի փոխվում։ Կեսգիշերն ընտանիքիս հետ դիմավորում եմ և հետո  արդեն գնում եմ ընկերներիս շնորհավորելու։ Շատ գեղեցիկ մաս է կեսգիշերին նվերներով փոխանակվելը»։

Կիսվեք էջում