Մամուլ

Ժող ջան, մի բան կա, որ չեմ կարող չասել. Գևորգ Սուջյան

Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ <<Ժող ջան, մի բան կա, որ չեմ կարող չասել։

Ինչո՞ւ է հաճախ այնպես, որ նրանք, ովքեր կյանքում ոչինչ չեն արել մեր երկրի համար, դառնում են ամենաամպագոռգոռ հայտարարություններ անողները։

Ամենաշատ խոսացողները, ամենաշատ դիրք ու պաշտոն ուզողները։

Իրական ծառայությունը չի գոռում այլ գործում է լուռ ու պատասխանատվությամբ։

Ու մի կարևոր միտք ևս․

շատ ու շատ մարդիկ, որոնք կրում են «յան» վերջավորությամբ ազգանուններ, ցավոք իրենց պահվածքով ավելի հեռու են հայ լինելու արժեքներից, քան պարզապես կարելի է պատկերացնել։

Ազգանունը ինքնին ոչինչ չի նշանակում, եթե դրա հետևում չկա արժանապատվություն, պատասխանատվություն ու հայրենիքի հանդեպ նվիրվածություն։

Խնդրում եմ բոլորիդ՝ մեկնաբանություններում առանց սադրանքի։

Էջս իսկական «յաների» համար է՝

նրանց, ովքեր ոչ թե միայն կրում են ազգանունը, այլ ապրում են դրա արժանիքով։>>

Կիսվեք ձեր էջում