Ժողովուրդ, որ ինձ գրում եք ազգի դավաճան, որ շատ խնդրեմ էլի, եթե նեղություն չի, կասեք ազգին ինչո՞վ եմ դավաճանել

Ժողովուրդ, որ ինձ գրում եք ազգի դավաճան, որ շատ խնդրեմ էլի, եթե նեղություն չի, կասեք ազգին ինչո՞վ եմ դավաճանել

Այս մասին դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ, որ ինձ գրում եք ազգի դավաճան, որ շատ խնդրեմ էլի, եթե նեղություն չի, կասեք ազգին ինչ ով եմ դավաճանե՞լ:

Փաշինյանին հավանությունս տալը դավաճանություն (ա՞, էր), գնալ հրապարակում կանգնել ժողովրդի կողքը,

Սոս Ջանիբեկյան

էլի՞ դավաճանություն էր, եթե ասում եմ ընտրություններով լուծենք էս հարցը, որ ամենաթողության վերածնունդ չլինի, եթե ուզում եմ ամեն ինչ լինի քաղաքակիրթ առանց կրակոցների ու քաղաքացիական պատերազմի, որ ասում եմ նենց անենք որ եթե հանկարծ Փաշինյանը հեռանա, հներից ոչ մեկ հետ չգա, ուրեմն էդ ինչ ա՞, ազգի դավաճան եմ, լուրջ չեմ հասկանում, ախպերական ասեք էլի…

Եթե ուզում ես քաղաքակիրթ աշխարհի մոդուլով ապրես ու տենց երկրում, որ սաղ կյանք չգնաս Եվրոպաները, թուրքիաները Ամերիկաները, մանթո հետ գաս, որ մենք չկարողացանք տենց քաղաքակիրթ երկիր ունենալ, էդ իսկականից ազգի հանդեպ դավաճանություն ա, եթե հա, ասեք իմանամ էլ չանեմ …

չէ իսկականից, խնդրում եմ, ասեք իմանամ, օգնեք հասկանամ, կարողա չեմ հասկանում…»