Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ամուսնացել է
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ամուսնացել է
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հարսի զգեստով։
Լուսանկարին կից Դիանան գրառում չի կատարել, սակայն ընկերները լուսանկարի տակ շնորհավորանքներ են մաղթել նորապսակ զույգին։
Նշենք, որ, ամիսներ առաջ գրել էինք, որ Դիանա Գասպարյանը նշանադրվել է։ Գասպարյանի նշանածը մեկ տարի փոքր է և Էջմիածնի ՔՊ ավագանու անդամ է։ Բացի այդ, նա «Արմֆայթինգ Զվարթնոց» մարզական ակումբի պատվավոր նախագահն է: