Մամուլ

Զինծառայող Նարեկ Պողոսյանի վիրահատությունը հաջող է անցել

Զինծառայող Նարեկ Պողոսյանի վիրահատությունը հաջող է անցել

Զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը:

Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:

Կիսվել