Երեկ Քանաքեռ-Զեյթունում հնչած կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի դարպասապահը

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղևոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Ավտոմեքենայի հետևի ապակին վնասված է, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։

Արարատի Դարպասապահ

Այսօր առավոտյան պարզվեց, որ կրակոցներից մահացած 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահն է։