Քաղաքականություն

«Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով երեկ վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերին։

«Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև

Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:

Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:

Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.

• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել
• Տեսախցիկները հանել
• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել
• Կտրուկ ավելացնել ներդրումների և աշխատատեղերի քանակը
• Թռիչքային զարգացում ապահովել
• Մարտի մեկը բացահայտված է
• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին և այդպես շարունակ:
Որևէ խոստում կատարված չէ, որևէ:

Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգևատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:

Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:

Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:
Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել և ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:

Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух: 
Բարձր գոռալը, բղավելը և սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենևին дух-ի մասին չի խոսում:

Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց»:

Կիսվել նյութով