Մամուլ

Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, ուժ չունեինք, ահա եկել է մտքի դարը, որը մենք ունենք. Փաշինյան

Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, ուժ չունեինք, ահա եկել է մտքի դարը, որը մենք ունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառահեղ վերածնունդ:

Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք:

Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա» ,- ասեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել նյութով