Մամուլ

Եվլախում հանդիպումն ավարտվել է

Եվլախում հանդիպումն ավարտվել է

Եվլախում ավարտվել է ադրբեջանական ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացնում էր խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, որին նախագահ Իլհամ Ալիևը մարտին նշանակել էր Ղարաբաղի հայերի հետ շփումների պատասխանատու։

Բացի այդ, պատվիրակության կազմում էին նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Իլկին Սուլթանովի աշխատակիցը։

ԼՂ պատվիրակության կազմում են եղել Պետնախարար Արթուր Հարությունյանը և ԱԽ քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը:

Կիսվել