Օգտակար

Դոմեն և վեբ հոսթինգ ձեր կայքի համար. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն

Գործընթացը բաղկացած է երկու հիմնական քայլից՝ դոմենի գրանցումից և վեբ հոսթինգ ձեռք բերումից։ 21-րդ դարում առցանց ներկայությունն ամենակարևոր քայլերից է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մուտք գործել թվային աշխարհ՝ լինի դա անձնական բլոգ, բիզնես բրենդինգ, թե կոմերցիոն նախագիծ:

Թեև այս քայլերը պարզ են թվում, այնուամենայնիվ պարունակում են մի շարք որոգայթներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել ձեր նախաձեռնումներին: Ահա թե ինչու այսօրվա ուղեցույցում մենք մանրամասն կանդրադառնանք այդ քայլերին՝ օգտագործելով որպես օրինակ HayHost.am-ը, Հայաստանում հայտնի վեբ հոսթինգի ծառայություններ մատուցող և դոմեն գրանցող կազմակերպությունը:

Հոդվածը բաղկացած է հետևյալ հիմնական կետերից՝

  • Դոմենի ընտրություն և գրանցում
  • Վեբ հոսթինգի ձեռք բերում
  • Ինչին պետք է ուշադրություն դարձնել ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելիս
  • Եզրակացություն

Դոմենի ընտրություն և գրանցում

Կայքը օնլայն տիրույթ տեղափոխելու առաջին քայլը դոմենի գրանցումն է, այսինքն՝ բարդ IP հասցեյի փոխարինումը հեշտ արտասանվող և հիշվող անունով: Դա անելու համար հարկավոր է գնալ դոմեններ գրանցող ընկերության կայք և որոնման տողում մուտքագրել Ձեզ անհրաժեշտ դոմենային անունը (օրինակ՝ www.imkayq.am):

Եթե ​​ձեր ընտրած դոմենը հասանելի չէ, մի՛ հուսահատվեք. HayHost.am կայքում որոնում կատարելու դեպքում աշխատում է ավտոմատ գեներատոր, որը կառաջարկի ցանկալի դոմենային անվանն առավելագույնը նման մի շարք ազատ դոմենների տարբերակներ:

վեբ հոսթինգ

Հարկ է նշել նաև, որ HayHost-ը հանդիսանում է «.am» վերին մակարդակի ազգային դոմենային տիրույթի պաշտոնական ռեգիստրատորը, ինչը թույլ է տալիս ձեռք բերել այդ դոմենները ամենամատչելի գներով։ Բացի այդ, HayHost-ի ֆունկցիոնալը թույլ է տալիս արդեն գոյություն ունեցող դոմենը տեղափոխել հարթակի ենթակառուցվածք։ Իսկ մեկ տարուց ավել ժամկետով դոմեն գրանցելիս կամ թարմացնելիս՝ կստանաք շատ ավելի շահավետ գնառաջարկ։

Վեբ հոսթինգ

Ճիշտ վեբ հոսթինգ ընտրությունը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն, քանի որ պլանների արդյունավետ իրականացման համար սեփական կայքի հայեցակարգը և հոսթինգի տեսակները հասկանալը կարևորագույն նախապայման է:

Հոսթինգի ծառայություններից օգտվելը պահանջում է թեմայի լայն ընկալում, սակայն գործընթացը կարելի է զգալիորեն պարզեցնել՝ ընտրելով ճիշտ հոսթինք ծառայություններ մատուցող կազմակերպություն:

Օրինակ, այնպիսի ընկերությունները, ինպիսին է HayHost-ը, տրամադրում են վեբ ծառայությունների ամենալայն տեսականին, ներառյալ վեբ հոսթինգի բոլոր տեսակները՝

Ընդհանուր վեբ հոսթինգ (Shared hosting) – օգտատերերի ամենատարածված ընտրությունը․ շատ կայքեր, որոնք տեղակայված են մեկ ընդհանուր սերվերում և դրանցից մեկը ձերն է: Նման սերվերի վրա գտնվող կայքերն օգտագործում են նույն ծրագրաշարը և ունեն հնարավորություններ՝ կախված ընտրված սակագնից: Այս տարբերակը ունի 2 հիմնական առավելություն՝ ցածր արժեք և գործընթացները հասկանալու ու սերվերը կառավարելու անհրաժեշտության բացակայություն: Որպես կանոն, Shared հոսթինգը օգտագործվում է այնպիսի կայքերի սեփականատերերի կողմից, ինչպիսիք են.

  • Անձնական եջերը
  • Փոքր առցանց խանութները
  • Վեբ կայքերը, որոնք աշխատում են CMS հարթակներում, ինչպիսիք են WordPress-ը, Joomla-ն կամ Drupal-ը
  • Պորտֆոլիո կայքերը
  • Ֆորումները և բլոգերը
  • Ստարտափները կամ նոր բիզնեսները
  • Կրթական կայքերը

Վիրտուալ սերվեր (VPS/VDS)՝ տարբերվում է ընդհանուր վեբ հոսթինգից նրանով, որ այս դեպքում ֆիզիկական սերվերը բաժանված է մի քանի վիրտուալ սերվերների: Այս սերվերներից յուրաքանչյուրը կարող է վարձակալվել կայքի սեփականատիրոջ կողմից՝ ըստ նախընտրված սակագնի: VPS-ի հիմնական առավելությունը սերվերի ծրագրային ապահովման ամբողջական վերահսկողությունն ու ռեսուրսների բաշխման ճկունությունն է: Այստեղ ծառայության համար հարմար կայքերի շրջանակն ավելի մեծ է։ Ստորև դիտարկենք մի քանի օրինակ.

  • Միջին և բարձր տրաֆիկով կորպորատիվ կայքեր
  • Խաղային սերվերներ փոքր առցանց խաղերի համար
  • SEO և մարքեթինգային հարթակներ՝ ներկառուցված գործիքներով
  • Բարձր անվտանգության մակարդակ պահանջող կայքեր (բանկեր, ֆինանսական կամ պետական ​​հաստատություններ և այլն)

Սպասարկվող սերվեր (Dedicated server)` HayHost-ի տվյալների կենտրոնում օգտատիրոջը տրվում է առանձին ֆիզիկական սերվեր, որի բոլոր ռեսուրսները հատկացված են միայն նրա վեբ կայքի համար։ Սովորաբար, նման ծառայությունները գնում են վեբկայքերի և հավելվածների սեփականատերերը, որոնց անհրաժեշտ են սերվերի բոլոր ռեսուրսները կայուն աշխատանքի համար: Օրինակ․

  • Էլեկտրոնային առևտրի կայքեր (հարթակներ բազմաթիվ առցանց խանութներով)
  • Խոշոր կորպորացիաների կայքեր
  • Սթրիմինգ և մեդիա հարթակներ
  • SaaS (ծրագրակազմ՝ որպես ծառայություն) հարթակներ;
  • Խոշոր խաղային պրոեկտների սերվերներ
  • Վեբ մշակման արդյունքների փորձարկման համար նախատեսված կայքեր
  • Առողջապահական և հեռաբժշկական հարթակներ;
  • IoT հավելվածներ

Իդեպ, HayHost.am-ում դուք կարող եք վարձակալել այնպիսի հայտնի ապրանքանիշերի սերվերներ, ինչպիսիք են Dell-ը, HP-ն և այլն:

  • Սերվների Կոլոկացիա (Colocation)՝ եթե ունեք սերվեր, բայց չունեք գերարագ ինտերնետ կապով տվյալների կենտրոն այն այնտեղ տեղադրելու համար, HayHost-ը կարող է լուծել այդ խնդիրը իր սերվերների կոլոկացիայի ծառայության միջոցով. հաճախորդը պարզապես բերում է իր սերվերը HayHost-ի տվյալների կենտրոն, իսկ սպասարկման մասին հոգ են տանում ընկերության մասնագետները:
domain hosting

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելիս

Եկե՛ք անցնենք ամենակարևոր կետերին, որոնք պետք է հաշվի առնել վեբ հոսթինգի ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելիս.

Սեփական սերվերներ և տվյալների կենտրոններ՝ անպայման համոզվեք, որ ձեր ընտրած ընկերությունը վեբ հոսթինգ ծառայություններ վերավաճառող չէ, քանի որ այդ դեպքում դուք կվճարեք շատ, բայց կստանաք ցածրորակ կապ, իսկ ֆորս-մաժորների դեպքում կարող եք մնալ առանց համապատասխան աջակցության: HayHost-ի հոսթինգային ծառայությունների ընտրությունը կլուծի այս խնդիրը․ ընկերությունն ունի Հայաստանում տեղակայված սեփական սերվերներ և տվյալների կենտրոն, ինչը թույլ է տալիս տեղական կայքերի սեփականատերերին հասնել կապի ամենաբարձր արագության և վեբ կայքի արդյունավետության:

Անվտանգություն. այս կետը վերաբերում է սերվերների ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային անվտանգությանը: Սերվերները հաճախ կոտրում են չարագործները, իսկ տեխնիկական խնդիրները և հրդեհները հանդիսանում են սերվերի ձախողման հիմնական պատճառներից: HayHost-ի հետ նման խնդիրներ բացառված են. կազմակերպությունն ունի անվտանգության ամենաբարձր չափանիշները. տվյալների կրկնօրինակման համակարգեր, անվտանգ կապի և մուտքի վերահսկում/վավերականացում, ֆիզիկական անվտանգության բարձր մակարդակ, 24-ժամյա հսկողություն, կլիմայի կառավարման սենսորներ, UPS-համակարգ, հակահրդեհային համակարգ և այլն։

  • Աշխատակիցների և տեխնիկական աջակցման թիմի մասնագիտական ​​հմտություններ. պարզ միտք՝ ֆորս-մաժորը, որին ոչ ոք չի կարող հաղթահարել, շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես ֆորս-մաժորը։ Նման իրավիճակից խուսափելու համար, Հայաստանում վեբ հոսթինգի ծառայությունների համար պետք է դիմել HayHost-ին, քանի որ տեղի անձնակազմը երկար տարիների պրոֆեսիոնալ փորձ ունի, իսկ տեխնիկական աջակցման թիմն արձագանքում է անմիջապես:
  • Կարողությունների/փաթետների մասշտաբավորում. այն, որ ձեր կայքը ներկա պահին շատ փոքր է, չի նշանակում, որ այն հավերժ կմնա այդպիսին: Ահա՛, թե ինչու շատ է կարևոր վեբ ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելիս հաշվի առնել, թե որքան հեշտ է փոխել ձեր վեբ հոսթինգի փաթետը կամ ռեսուրսների բաշխումը կայքի ընդլայնման ընթացկում: HayHost-ն իր օգտատերերին հնարավորություն է ընձեռում շատ արագ և առանց կայքի աշխատանքի ընդհատման՝ փոխել սակագնային փաթետները և (կամ) հոսթինգի տեսակները:
  • Ամպային կառուցվածք. Մեկ այլ կարևոր կետն այն է, որ օգտագործողին հատկացված ռեսուրսները չպետք է սահմանափակվեն մեկ սերվերով, այլ բաշխվեն մի քանիսի միջև: Սա հենց այն մոտեցումն է, որն ունի HayHost-ը։ Այն ապահովում է կատարողականի բարձրացում և անխափան աշխատանք, նույնիսկ եթե շղթայում մեկ (կամ մի քանի) սերվեր խափանվի:

Դոմենի գրանցումը և հոսթինգ ծառայություններ գնելը պահանջում են մի շարք հատուկ գիտելիքներ և հստակ պատկերացում, թե ինչպիսի վեբ կայք եք ցանկանում ունենալ: Դոմենի յուրաքանչյուր տեսակ ունի գների և մատչելիության տարբեր մակարդակ, իսկ հոսթինգի տեսակները նախատեսված են տարբեր կայքերի և հավելվածների համար:

Սեփական սերվերների, Հայաստանում ծառայությունների ամենալայն ցանկի, լավագույն գին-որակ հարաբերակցության, անվտանգության բարձր մակարդակի և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ HayHost-ը դոմեն անունների գրանցման և վեբ հոսթինգ ծառայությունների մատուցման ընկերության լավագույն օրինակն է։ Այն իր գործընթացները հարմարեցրել է այնպես, որ Հայաստանում գտնվող հաճախորդի բոլոր պահանջները բավարարված լինեն ամենաարդյունավետ կերպով։

Բացի այդ, Հայաստանում վեբ հոսթինգի և ամպային ծառայությունների զարգացման լայնածավալ հեռու գնացող ծրագրերի իրականացումը թույլ կտա ընկերությանն ապագայում էլ ավելի մեծ բարձունքների հասնել և ապահովել սպասարկման բարձր որակ և տեղական ՏՏ շուկայի մեծ աճ:

Կիսվել էջում