Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը, ով գտնվում է հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ է հայտարարել

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը, ով գտնվում է հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ է հայտարարել

Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացել է, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասել է.

«Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը:

Մենք հայտարարում ենք հացադուլ և եթե խնդիրը չլուծվի, պատրաստ ենք նաև ջրադուլի: Էլ չենք ասում, որոշ սանիտարներ սադրում են, որ մեզ ստիպողաբար ինչ-որ դեղեր ներարկեն: Այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում ենք նրա այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի»:

Աղբյուր՝ shamshyan.com