«Գոլդ» պետհամարանիշները Հայաստանում կշատանան
«Գոլդ» պետհամարանիշները Հայաստանում կշատանան
Tert.am-ը գրում է․ Միայն տառերից կամ թվերից բաղկացած նշաններ չեն լինի։ Ամբողջ հարցը լինելու է միայն դրանց համակցումը։ Հայաստանում կներդրվի պետհամարանիշների նոր կատեգորիա, որոնք կվաճառվեն աճուրդներով։
Այս մասին պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ օգսոստոսի 29-ին, հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։
«Միևնույն ժամանակ, աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային ձևով։ Տրամաբանությունը կլինի նույնը, ինչ ներկայիս համարների դեպքում։
Աճուրդների կազմակերպման կարգը և պետհամարանիշների մեկնարկային գները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ»,-նշեց փոխնախարարը։