Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, Երևանյան խճուղու «Ստորմմաշինա» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԵ-ն:

Հաղորդագրության համաձայն, Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկելիս է եղել 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի:

«ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ևս նույն տարածքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել: Գյումրի-Երևան գնացքի տակ տարեց կին էր ընկել: