Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճեն ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքային փաթեթում

Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճեն ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքային փաթեթում

Hraparak.am-ը գրում է․ «Դոսյեն» գրում է, որ Անդրկովկասի հետ հարցերը կուրացիա է անում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պահեստազորի գնդապետ Վալերիյ Մաքսիմովը եւ նրա տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության սպա Վալերիյ Չերնիշովը, իսկ կոնկրետ Հայաստանի «պատասխանատուն» գեներալ Չերնովի խորհրդական Դմիտրի Ավանեսովն է։

Ավանեսովը կրում է ՌԴ Պնախարարության գնդապետի ուսադիրներ, իսկ 2012 թվականին նա ավարտել է Անվտանգության դաշնային ծառայության Նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների Մոսկվայի ինստիտուտի որակավորման կուրսերը՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման եւ վերլուծության ու կանխատեսումների համակարգեր» մասնագիտացմամբ։

Ներկայումս կրթված գնդապետը ղեկավարում է կրեմլամետ ակտիվիստների Երեւանում եւ պահանջում նրանցից ֆինանսական հաշվետվություններ։ «Հարգելի Արամ Վիլենովիչ․- «Հրատապ» գրիֆի ներքո նա հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանին,- Այստեղ մի առաջադրանք կա ձեր համար։

Մեր վարչության կուրատորը՝ Անտոն Վայնոն, աուդիտ է անցկացնում։ Մենք Ձեզ հետ միասին պետք է գրենք տիպային թիվ 3 տիպի ծախսերը՝ կայքի համար, արարողակարգային հանդիպումների համար եւ այլն, եւ թիվ 5 տիպի ծախսերը կապված 40-50 հոգու մասնակցդությամբ միջոցառումների հետ կապված՝ զեկուցողներ, ԶԼՄ-ներ, կեցություն, սնունդ, տոմսեր եւ այլն։ Եթե հնարավոր է, մինչեւ օրվա վերջ արեք դա»։

Այս գրությանը Արամ Սաֆարյանը պատասխանում է՝ «Ամեն բան արված կլինի» եւ ուղարկում է իր անձնագրի պատճենը տոմսերի գնման համար։ Ֆինանսական սմետաների եւ վճարումների համաձայն, պարոն Սաֆարյանը ստանում է եւս մեկ աշխատավարձ՝ «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնում, որը ղեկավարում է Անժելիկա Տրապեզնիկովան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում