Բաքվում մոտ 150 ցուցարար է բերման ենթարկվել

Բաքվում մոտ 150 ցուցարար է բերման ենթարկվել

Նոյեմբերի 11-ին Բաքվի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել, Turan-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը:

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։ Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները:

Ահմեդովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, ինչը չի եղել նախորդ ակցիայի ժամանակ։ Մասնավորապես, ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել Ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն և մի շարք այլ ակտիվիստներ։ Ճնշումներ են կիրառվել նաև լրագրողների նկատմամբ:

Ժամը 16:00-ի սահմաններում սկսված ակցիան տևել է մոտ մեկ ժամ։ Այդ ընթացքում բազմաթիվ ոստիկաններ մետրոպոլիտենիի «Իչերի Շեհեր» կայարանում բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր կարգախոսներ են վանկարկել կամ խմբով շարժվել են դեպի գործադիր իշխանության շենք։

Ակցիան կազմակերպել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը՝ պահանջելով հավաքների ազատություն, ցամաքային սահմանների բացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ։