Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ հաջորդ փուլ (Տեսանյութ)

Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ հաջորդ փուլ (Տեսանյութ)

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը առավելության հասավ ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը պարտություն են կրել:

Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ։

Տեսանյութը ստորև