Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Ժամկետային զինծառայող

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: