Արսեն Թորոսյանը գրառում է կատարել

Արսեն Թորոսյանը գրառում է կատարել

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:

արսեն թորոսյան արայիկ հարությունյան

Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ:

Սիրով, Արսեն Թորոսյան»: