Օգտակար

Արդյոք հնարավո՞ր է կենդանուց կորոնավիրուսով վարակվել

Արդյոք հնարավո՞ր է կենդանուց կորոնավիրուսով վարակվել

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք է, որոնք լայնորեն տարածված են ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների շրջանում: Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, եղել են կորոնավիրուսը կենդանիներից մարդուն փոխանցելու դեպքեր, սակայն առայժմ կենդանիների շրջանում 2019‑nCoV-ի հնարավոր աղբյուր չի պարզվել:

Համենայնդեպս, վարակման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կենդանիների վաճառքի շուկաներ այցելելիս խուսափել կենդանիների հետ անմիջական շփումից եւ աշխատել չհպվել այն մակերեւույթներին, որոնց հպվում են կենդանիները:

Իսկ արդյոք հնարավո՞ր է COVID‑19-ով վարակվել տնային կենդանուց:

ԱՀԿ տվյալներով՝ հայտնի է Հոնկոնգում նոր կորոնավրուսով շնից վարակվելու մեկ դեպքի մասին: Սակայն ներկայումս բավարար տվյալներ չկան շներից, կատուներից կամ այլ տնային կենդանիներից COVID‑19-ով հնարավոր վարակվման մասին:

COVID‑19-ը տարածվում է գերազանցապես վիրուսները պարունակող փոքր կաթիլների միջոցով, որոնք օդի մեջ են հայտնվում, երբ վարակված մարդը փռշտում կամ հազում է:

Վարակումից պաշտպանվելու լավագույն մեթոդը այսօր համարվում է ձեռքերը պարբերաբար լվանալը, այդ թվում՝ կենդանու հետ շփվելուց հետո, եւ այլ մարդկանց հետ շփվելիս հեռավորություն պահպանելը:

Կիսվեք էջում