Մամուլ

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Այսօրվա կառավարության նիստում որոշում ընդունվեց Արամ Ղազարյանին նշանակել Լոռու մարզպետ։

Ղազարյանը նշեց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա խնդիրներից։

«Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց Ղազարյանը։

«Պարո՛ն Ղազարյան, դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Կիսվել էջում