Մամուլ

Ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը բախվել է Նորագավիթի «Գայի պոստի» պատին. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը բախվել է Նորագավիթի «Գայի պոստի» պատին. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի» նախկին անշարժ հենակետի պատին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը:

mercedes ml

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:

Կիսվել նյութով