Ավոկադո միրգը պաշտպանում է օրգանիզմի և մաշկի բջիջները, ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը
Ավոկադո միրգը պաշտպանում է օրգանիզմի և մաշկի բջիջները, ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը
Միրգը հարուստ է վիտամիներով և կարևոր հանքային նյութերով:
Այն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավարված։
Ավոկադոյի օգտակար հատկությունները
Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։
Այն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։
Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։
Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։
Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։
Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Այն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։
Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։
Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։
Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։
Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը