Ավազակային հարձակում Էջմիածնում. ծեծի են ենթարկել աշխատակցուհուն ու հափշտակել մոտ 3 մլն դրամ

Ավազակային հարձակում Էջմիածնում. ծեծի են ենթարկել աշխատակցուհուն ու հափշտակել մոտ 3 մլն դրամ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներվ էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին, բայց իմացանք, որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ:

Ճիվաղը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Մինչ դեպքի վայրում քննիչների հետ աշխատում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանները, Վաղաշապատի ոստիկանապետ Ռ. Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Ֆիշյանը կարծես օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ հանցագործ կասկածյալի մասին ու մեկնել են ստահակի բնակության վայր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: